Ներկայացնում ենք այն, ինչ արդեն հայտնի է տարվա ամենասպասված պրեմիերաներից մեկի՝ «La casa de papel»-ի կորեական տարբերակի մասին:
Netflix-ը հրապարակել է «Money Heist: Korea - Joint Economic Area»-ի առաջին թիզերը։
Դատելով թիզերից՝ սերիալում կմնան բոլոր կերպարները՝ Տոկիոյից Բեռլին։ Ի դեպ, երկրորդի դերում հանդես կգա «The Game of Squid»-ի աստղ՝ Պարկ Հե Սուն։
Առաջիկա ադապտացիան կնկարահանի Կիմ Հոնգ Սունը, իսկ սցենարի հեղինակը կլինի Ռյու Յոնգ Ջեին: Առաջին սեզոնը կունենա 12 սերիա՝ 60 րոպե տևողությամբ։ Netflix-ի ներկայացուցիչները հույս ունեն, որ նոր տարբերակը նույնքան հայտնի կդառնա, որքան բնօրինակ՝ իսպանական տարբերակը։
Պրեմիերան նախատեսված է 2022 թվականի աշնանը: