Խորհրդային հեռուստադիտողները սիրահարվել են Ինգեբորգա Դապկունայտեին դեռ 1989 թվականին, երբ նա խաղացել է Պյոտր Տոդորովսկու «Интердевочка» հայտնի ֆիլմում։ Բայց նույնիսկ 30 տարի անց դերասանուհին շարունակում է հայտնի լինել:
Ինգեբորգայի վերջին վառ գործերից է «Беспринципные» սերիալը՝ հիմնված Ալեքսանդր Ցիպկինի պատմվածքների վրա։
Առաջարկում ենք հետաքրքիր փաստեր դերասանուհու մասին, որն այսօր դառնում է 59 տարեկան:
Ընտանիքի մասին
Ինգեբորգան ծնվել է Վիլնյուսում, մայրը օդերևութաբան էր, հայրը՝ դիվանագետ։ Այնուամենայնիվ, աշխատանքի բերումով 2 ծնողն էլ գործուղումների մեջ էին, հետևաբար տատիկն առաջատար դեր է խաղացել ապագա հայտնի դերասանուհու դաստիարակման և անհատի ձևավորման գործում։ Նա, լինելով օպերային թատրոնի ադմինիստրատոր, շատ ջանք էր թափում, որպեսզի թոռնուհին մի օր հայտնվի օպերայում։
Մանուկ հասակում Ինգեբորգան նույնիսկ չէր էլ մտածում դերասանության մասին, բայց, անշուշտ, ցանկանում էր սպորտով զբաղվել՝ բասկետբոլ և գեղասահք։ Տատիկն, ըստ երևույթին, նկատել է թոռնուհու դերասանական տաղանդը՝ պնդելով այցելել թատերական ստուդիա։
Կուստուրիցայի հետ սիրավեպի մասին
Ինգեբորգա Դապկունայտեին վերագրվում էին ռոմանտիկ հարաբերություններ հակառակ սեռի շատ գործընկերների հետ: Նրանցից մեկը Կուստուրիցան է։ Լրատվամիջոցները պնդում էին, որ հանուն ռուս դերասանուհու ռեժիսորը նույնիսկ ամուսնալուծվել է կնոջից՝ Մայայից։ Դապկունայտեն և Կուստուրիցան որևէ կերպ չեն մեկնաբանել լուրը:
Երկրներ և նախապատվություններ
Դերասանուհուն հաջողվել է կինեմատոգրաֆիկ հաջող կարիերա ստեղծել արտերկրում. ապրում է 3 երկրում՝ Ռուսաստան, Անգլիա և Լիտվա:
Զարմանալիորեն, այս նուրբ, արիստոկրատ կինը սիրում է ... ռուսական հայհոյանք: Հարցազրույցներից մեկում նա խոստովանել է, որ հայհոյանքը ռուսաց լեզվի ամենակարևոր շերտն է, որը հաճախ անհասկանալի է օտարերկրացիների համար, բայց դա լեզուն ավելի զարմանալի է դարձնում: Իսկ ռուսերեն հայհոյախառն արտահայտությունների առանձնահատկությունն այն է, որ դրանք կարելի է օգտագործել «բարեհամբույր»։
Ինգեբորգան պահպանողական ոճ ունի։ Զգեստապահարանում ունի իրեր, որոնք ավելի քան 10 տարեկան են, բայց հաճույքով է դրանք կրում։ Ընդհանուր առմամբ, իմիջի կտրուկ փոփոխությունների սիրահար չէ:
Տղամարդիկ
Դերասանուհին ամուսնացած է եղել 3 անգամ, վերջին ամուսնուց՝ Դմիտրի Յամպոլսկուց, մեծ էր 14 տարով։ Միությունը տևել է 4 տարի, իսկ 2017 թվականին ավարտվել է ամուսնալուծությամբ։
Դապկունայտեն որդուն՝ Ալեքսին ունեցել է 53 տարեկանում:
Ինգեբորգայի փխրուն, արտասովոր գեղեցկությունն է պատճառը, որ գրեթե յուրաքանչյուր տղամարդ, որը հնարավորություն ուներ աշխատելու նրա հետ, ռոմանտիկ զգացմունքներ էր ունենում դերասանուհու հանդեպ: Արունաս Սակալաուսկասը (Լիտվայի ամենահայտնի դերասաններից և հեռուստահաղորդավարներից մեկը) մի անգամ պատմել է, որ իրեն բառացիորեն ցնցել է աղջկա անհանգստությունն ու ակտիվությունը։ Նա անընդհատ ծիծաղում էր իր հնչեղ ձայնով, որը բառիս բուն իմաստով խենթացնում էր նրան։ Տղամարդը 2 տարի շարունակ չէր համարձակվում խոստովանել իր զգացմունքները, սակայն, ինչպես վերջում է պարզվել, դրանք փոխադարձ էին։
Դապկունայտեին երբեք չի հաջողվել ձերբազատվել լիտվական առոգանությունից, որը սկզբում խիստ ամաչեցնում էր ռեժիսորներին։ Այսօր այդ առոգանությունը դարձել է դերասանուհու այցեքարտը: