Երևանի «Ուրարտուի» սան Գառնիկ Մինասյանն հայտնվել է եվրոպական երկրների ակումբների ուշադրության կենտրոնում:
VNews-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի Լիգա 1-ի ակումբներից մեկի ներկայացուցիչներին շատ է գրավել 17-ամյա կիսապաշտպանի խաղը և նրանք դիտարկում են ֆուտբոլիստին հրավիրելու տարբերակը: Առայժմ խոսքը գնում է ակումբի երկրորդ թիմում խաղալու տարբերակի մասին:
Հայաստանի Մ18 հավաքականի թեկնածուի խաղին հետևում են նաև բելգիական ակումբները:
Գառնիկ Մինասյանը ունիվերսալ խաղացող է, որը կարող է խաղալ հենակետայինի, կենտրոնական և եզրային կիսապաշտպանի դիրքերում:
Հայաստանի պատանեկան առաջնութուններում Գառնիկ Մինասյանը 2019-20 մրցաշրջանի 20 խաղում դարձել է 13 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ, իսկ 2020-21 մրցաշրջանի 23 մրցավեճում գրանցել է 11 գոլ ու 16 ասիստ:
Այս մրցաշրջանում Մինասյանը «Ուրարտուի-2»-ի կազմում մասնակցել է Հայաստանի Առաջին խմբին առաջնության 5 խաղի:


