Logo

Ջենիֆեր Լոպեսը ցանկանում է ծերանալ Բեն Աֆլեքի հետ

Հեղինակ
tigran5
11:46 / 03.02.2022ՍՊՈՐՏ

Ջենիֆեր Լոպես , Բեն Աֆլեք

Երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը People-ին տված հարցազրույցում խոսել է դերասան Բեն Աֆլեքի հետ հարաբերությունների ապագայից։ Նա նշել է, որ ցանկանում է ծերանալ Բեն Աֆլեքի հետ:

«Ուղղակի ուզում եմ, որ իմ ապագան լցված լինի սիրով և երջանկությամբ՝ երեխաներիս ու սիրելիիս հետ: Կարծում եմ՝ բոլորն էլ ցանկանում են երջանիկ լինել, մեկի հետ, ում հետ կարող են ճանապարհորդել և ծերանալ, և հենց հիմա ես ինձ շատ լավ եմ զգում»,- խոստովանել է Լոպեսը։

Նա հավելել է, որ ուրախ է Աֆլեքի հետ հարաբերություններում երկրորդ հնարավորություն ստանալու համար:

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը հանդիպել են 2000-ականներին, դերասանն առաջարկություն է արել, սակայն հարսանիքը չի կայացել։ 2004 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ զույգը բաժանվել է։

Այնուհետև Բեն Աֆլեքն ամուսնացել է դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ, նրանք ունեն երեք երեխա։ Իսկ Ջենիֆեր Լոպեսը երաժիշտ Մարկ Էնթոնիի հետ ամուսնության ընթացքում երկվորյակներ է լույս աշխարհ բերել։ 2020 թվականի վերջին Աֆլեքը բաժանվեց իր վերջին ընտրյալից՝ դերասանուհի Անա դե Արմասից, իսկ Լոպեսը դադարեցրեց նշանադրությունը բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա