Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց խոշոր հաշվով, «Չելսին» կրկին պարտվեց

20:02 / 04.02.2024Ֆուտբոլ
null

Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Վեսթ Հեմի» դեմ՝ վստահ խաղով հաղթելով 3:0 հաշվով:

Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գարնաչոն, մեկ գոլ խփեց դանիացի հարձակվող Ռասմուս Հոյլունդը: 

Այս հաղթանակից «Յունայթեդը» վաստակեց 38 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական: «Վեսթ Հեմը» մնաց 36 միավորով՝ նահանջելով 7-րդ տեղ:

Լոնդոնի «Չելսին» սեփական մարզադաշտում մրցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ և գոլառատ խաղում պարտվեց 2:4 հաշվով:

Հյուրերի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Մաթեուս Կունյան: Լոնդոնյան ակումբի գոլերը խփեցին Քոուլ Պալմերն ու Տիագո Սիլվան, իսկ Աքսել Դիսասին գրավեց սեփական դարպասը:

«Վուլվերհեմփթոնը» վաստակեց 32 միավոր և զբաղեցնում է 10-րդ տեղը: «Չելսին» 31 միավորով 11-րդն է:

Պրեմիեր լիգա, 23-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեսթ Հեմ»՝ 3:0

Ռասմուս Հոյլունդ, 23, Ալեխանդրո Գարնաչո, 49, 84

«Չելսի» -  «Վուլվերհեմփթոն»՝  2:4

Քոուլ Պալմեր, 19, Տիագո Սիլվա, 86 - Մաթեուս Կունյա, 22, 63, 82, Աքսել Դիսասի, 43 (ինքնագոլ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ