Ընթացիկ մրցաշրջանի ավարտին «Ռեալի» պաշտպան Մարսելոն, ամենայն հավանականությամբ, կհեռանա թիմից: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, բրազիլացին պատրաստվում է կարիերան շարունակել հայրենիքում: 33-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Ֆլումինենսեն», «Պալմեյրասն» ու «Բոտաֆոգոն»:
Մարսելոյի՝ «արքայական» ակումբի հետ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում վետերանն ընդամենը 4 հանդիպման է մասնակցել: