Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող Հայաստանի Բարձրագույն խմբի տղամարդկանց առաջնության 2-րդ տուրում միայն մեկ պարտիա արդյունավետ ելք ունեցավ: Զավեն Անդրիասյանը հաղթեց Տիգրան Պետրոսյանին:
Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը, Դավիթ Շահինյանն ու Արման Միքայելյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Տիգրան Հարությունյանը, Արման Փաշիկյանն ու Մամիկոն Ղարիբյանը հաշտություն կնքեցին:
2 տուրից հետո 1,5-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Հովհաննես Գաբուզյանը, Դավիթ Շահինյանը, Հայկ Մարտիրոսյանն ու Զավեն Անդրիասյանը: