Շախմատի Հայաստանի կանանց առաջնության 2-րդ տուրն աչքի ընկավ պարտիաների արդյունավետությամբ: 5 մրցախաղերից 4-ն ավարտվեց կողմերից մեկի հաղթանակով:
2-րդ հաղթանակը տոնեց Հայաստանի գործող չեմպիոնուհի Սուսաննա Գաբոյանը, որը խաղում էր Մարիա Գևորգյանի հետ:
Նույնպիսի արդյունքի հասավ նաև Նարե Առաքելյանը, որի մրցակցուհին Աննա Խաչատրյանն էր: Գաբոյանն ու Առաքելյանը 2-ական միավորով գլխավորեցին աղյուսակը:
1,5 միավորով առաջատարներին հետապնդում է Վերոնիկա Խաչատրյանը, որը հաղթեց Նարինե Գասպարյանին: Տուրում գրանցված մյուս հաղթանակը տոնեց Աստղիկ Հակոբյանը՝ պարտության մատնելով Մարիամ Մկրտչյանին:
Միակ ոչ-ոքին գրանցվեց Մարիամ Ավետիսյանի և Ասյա Եդիգարյանի մրցախաղում: