Թողարկվել է «And Just Like That...» սերիալի վերջին սերիան։ Այս եթերաշրջանը շատ սկանդալային ստացվեց՝ յուրաքանչյուր դրվագ բառացիորեն «պայթեցրեց» համացանցը և մեծ հակասություններ առաջացրեց հանդիսատեսի շրջանում։ Պատմում ենք, թե ինչպես ավարտվեց «Sex and the City»-ի երկար սպասված շարունակությունը։
Ենթադրվում էր, որ վերջին դրվագում կհայտնվի Միստր Բիգը, ում մասին երազում էր Քերին։ Սակայն սեռական բռնաբարության աղմկահարույց սկանդալի պատճառով այս տեսարանները ստիպված էին կտրել։
Ի դեպ, վերջին սերիայում հեռուստադիտողներին ակնարկել են Քերիի նոր հարաբերությունների մասին։ Այն բանից հետո, երբ գլխավոր հերոսը թողարկեց իր սեփական փոդքաստը, նա վերելակում համբուրեց իր գործընկեր Ֆրանկլինին, ում մարմնավորում էր Իվան Էրնանդեսը:
Իսկ եզրափակիչում կրկին հայտնվեց Սամանտան, ավելի ճիշտ՝ հաղորդագրություն նրանից։ Այսպիսով, վերջին դրվագում հերոսուհին վերջապես համաձայնում է հանդիպել Քերի Բրեդշոուի հետ իրենց վիճաբանությունից հետո։
Փարքերը հանդիսատեսին է ներկայացել Valentino-ի գարուն-ամառ 2019 հավաքածուի վառ նարնջագույն զգեստով։ Նկարահանումները տեղի են ունեցել Փարիզի Pont des Arts-ում։ Հիշեցնենք, որ սերիալի հեղինակները և ինքը՝ դերասանուհին, չեն հերքում հաջորդ սեզոնը նկարահանելու հնարավորությունը։