Գերմանիայի առաջնության ընթացիկ տուրում «Բավարիան» 4:0 հաշվով ջախջախեց «Քյոլնին»:
Հանդիպումից հետո Մանուել Նոյերն իր մարզաշապիկը փոխանակել է տանտերերի գլխավոր մարզիչ Շտեֆեն Բաումգարտի գլխարկի հետ:
«Երկար ժամանակ է՝ երազում էի ստանալ Մանուելի խաղաշապիկը, իսկ նա ինձնից խնդրեց գլխարկս: Ի դեպ, այն Նոյերին շատ է սազում»,- Բաումգարտի խոսքը փոխանցում է Bayern & Germany-ն:
«Գլխարկն արդեն տարել եմ հանդերձարան: Բաումգարտն ինձնից խնդրեց մարզաշապիկս: Անկասկած կարելի է ասել, որ նրա գլխարկը լեգենդար է»,- եզրափակել է գերմանացին: