Ի՞նչ է դիվիզիոնիզմը
Գեղանկարչական ոճ է: Ըստ այս ուղղության՝ մարդու աչքը ի վիճակի է միավորելու վրձնահարվածներով կտավին փոխանցված գունային կետերը` ստանալով ամբողջական պատկեր, որը կարելի է տեսնել միայն հեռվից։ Ըստ դիվիզիոնիզմի՝ անհրաժեշտ չէր գույները միմյանց խառնել երանգ ստանալու համար։ Այս ուղղության ներկայացուցիչները կարևորում էին գույնը և օգտագործում էին երեք հիմնական գույն` դեղին, կարմիր, կապույտ. գույների ճիշտ համադրումն ուժեղացնում էր մեկը մյուսի ընկալումը: Ակնառու ներկայացուցիչներ են Սիսլեյը և Ժորժ Սյորան։
Պատմական ակնարկ
Առաջացել է իմպրեսիոնիզմի զարգացման ուշ փուլում: Դիվիզիոնիզմը, որպես գեղանկարչական ուղղություն, իր ծնունդով կապվում է Ժորժ Սյորայի անվան հետ, որը նեոիմպրեսիոնիզմի ներկայացուցիչ էր։
Տերմինը. Դիվիզիոնիզմ բառը լատիներեն բառից է, որը թարգմանաբար նշանակում է բաժանում։