Logo

Օսկար Այզեկը՝ Marvel-ի նոր սերիալում

Հեղինակ
tigran5
11:13 / 19.01.2022ՍՊՈՐՏ

Oskar Ayzek

Marvel Studios-ը հրապարակել է «Moon Knight» սերիալի դեբյուտային թրեյլերը. որը հիմնված է համանուն կոմիքսների վրա։

Օսկար Այզեկը խաղացել է գլխավոր դերը:

Այզեկի կերպարը տառապում է ինքնության դիսոցիատիվ խանգարումով։ Հայտնի է, որ եգիպտական ​​անապատում հատուկ գործողության ժամանակ Սպեկտորին փրկել է լուսնի աստված Խոնսուն՝ դրա դիմաց պահանջելով դառնալ իր երկրային մարմնավորումը՝ Լուսնի ասպետը։

Ֆիլմում նկարահանվել է նաև Իթան Հոքը, ով մարմնավորել է Արևի թագավորին՝ գլխավոր հակառակորդին։ Սերիալի պրոդյուսերներն են Քևին Ֆեյջը և Ջերեմի Սլեյթերը։

Moon Knight-ի պրեմիերան տեղի կունենա 2022 թվականի մարտի 30-ին՝ Disney+-ում։ Ընդհանուր առմամբ, սերիալը կունենա վեց սերիա՝ յուրաքանչյուրը 40-50 րոպե տևողությամբ։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա