Meta-ի հետ համատեղ մշակված Ray-Ban Stories խելացի ակնոցների օգտատերերն այժմ կարող են զանգեր կատարել, լսել ձայնային հաղորդագրություններ և տեքստային հաղորդագրություններ ուղարկել WhatsApp-ի միջոցով, հայտնում է Tech Crunch-ը։
Օրինակ՝ տեքստային հաղորդագրություն ուղարկելու համար հարկավոր է դիմել ասիստենտին հետևյալ կերպ. «Հե՜յ, Facebook, ուղարկիր հաղորդագրություն Աննային WhatsApp-ով» (Hey Facebook, message Anna on WhatsApp), սպասել արհեստական բանականության պատասխանին, որից հետո արդեն կարելի է թելադրել հաղորդագրությունը։
Meta-ն նշել է, որ օգտատերերի հաղորդագրություններն ու զանգերը պաշտպանված են կոդերով, ինչը թույլ չի տալիս WhatsApp-ին, Meta-ին և երրորդ կողմի կարդալ կամ լսել դրանք։
Այս պահին նորամուծությունը հասանելի է անգլախոս օգտատերերին, սակայն ապագայում նախատեսվում է ընդլայնել Ray Ban Stories-ի օգտատերերի աջակցությունը, որոնք խոսում են ֆրանսերեն և իտալերեն։
Ray-Ban Stories խելացի ակնոցները՝ Meta-ից, հայտնվեցին 2021 թվականի սեպտեմբերին: Խելացի ակնոցները թույլ են տալիս օգտատերերին լուսանկարել և տեսագրել երկու ներկառուցված 5MP տեսախցիկներով, լսել երաժշտություն ներկառուցված բարձրախոսներով և պատասխանել հեռախոսազանգերի: Ամբողջական ֆունկցիոնալության համար ակնոցը պետք է միացված լինի Android-ով կամ iOS-ով աշխատող սմարթֆոնին:
Գաջեթի արժեքը 300 դոլար է։