Իսպանիայի Սուպերգավաթի առաջին կիսաեզրափակչի հիմնական ժամանակում «Բարսելոնան» ու «Ռեալը» հաղթողին չպարզեցին: 90 րոպեներից հետո լուսատախտակին հաշիվը 2:2 էր:
Ավելացրած ժամանակի 98-րդ րոպեին «սերուցքայիններին» առաջ մղեց ֆեդերիկո Վալվերդեն: Ինչպես հետո պարզվեց՝ դա խաղի վերջին գնդակն էր:
Այսպիսով, «Ռեալը» հաղթանակ տոնեց տարվա առաջին «Էլ Կլասիկոյում»՝ դուրս գալով Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչ:
Հավելենք, որ երկրորդ կիսաեզրափակչում ուժերը չափելու են «Ատլետիկոն» ու «Ատլետիկ Բիլբաոն»: Հանդիպումը կայանալու է հունվարի 13-ին՝ ժամը 23:00-ին:
Խաղի մյուս գոլերը կարող եք դիտել այստեղ.