«Մթնշաղ» ֆիլմի աստղ Ռոբերտ Փեթինսոնը խոստովանել է, որ Մեթ Ռիվզի «Բեթմեն» ֆիլմի նկարահանման հրապարակում իրեն միայնակ է զգացել, հայտնում է Daily Mail-ը։
Դերասանի խոսքով՝ Ռիվզն ամեն ինչ արել է կոմիքսների հերոսին 70-ականների նուար դետեկտիվ պատմության կերպարի վերածելու համար։
Փեթինսոնը հայտարարել է, որ պետք է շատ ջանք գործադրեր, և որ այս դերն իր համար ամենադժվարն էր։ Այսպիսով, նա ասել է, որ նկարահանումներն հիմնականում տեղի են ունեցել գիշերային ժամերին և այն պատճառով, որ իրեն թույլ չեն տվել կոստյումով դուրս գալ ստուդիայից, ինքը «գրեթե չի իմացել, թե ինչ է կատարվում դրսում»։
Ֆիլմի նկարահանումները բազմիցս դադարեցվել են կորոնավիրուսային համաճարակի պատճառով, և Փեթինսոնն ընդգծել է, որ, չնայած ամեն ինչին, ուրախ է վերադառնալ Բրյուս Ուեյնի դերին։
Նոր Բեթմենը DC Comics-ի սիրելի կերպարի վերջին վերագործարկումն է: Ֆիլմում ցուցադրվելու է Գոթեմի պաշտպանն իր հերոսական կարիերայի սկզբում։ Պատմության մեջ նա ստիպված կլինի դիմակայել մի շարք չարագործների:
«Բեթմենի» համաշխարհային պրեմիերան կկայանա մարտի 4-ին։