Logo

Ռասել Քրոուն խոստովանել է, որ նախանձում է «Գլադիատորի» շարունակության դերասաններին

13:46 / 11.04.2023Դերասաններ
null

Դերասան Ռասել Քրոուն Collider-ին տված հարցազրույցում խոստովանել է, որ նախանձում է այն դերասաններին, որոնք կխաղան Ռիդլի Սքոթի «Գլադիատոր» ֆիլմի երկրորդ մասում։

«Լսեք, միակ բանը, որ ես զգում եմ այս առումով, թեթև նախանձն է, գիտե՞ք: Քանի որ ակնհայտորեն ես շատ ավելի երիտասարդ էի, և դա մեծ փորձ էր իմ կյանքում: Ֆիլմն իսկապես փոխեց իմ կյանքը»,- ասել է Քրոուն:

Արտիստը նշել է, որ «Գլադիատորում» նկարահանվելուց հետո, որտեղ խաղում է գլխավոր դերը, մարդկանց վերաբերմունքն իր նկատմամբ փոխվել է։ Դերասանը խոստովանել է, որ բազմաթիվ հրաշալի նախագծերում է նկարահանվել, սակայն «Գլադիատորի» փորձն անվանել է «անհավանական»։

Նա նշել է, որ «Գլադիատորը» դեռ ցուցադրվում է, և ամեն ֆիլմ չէ, որ այդքան երկար կյանք է ունենում։ «Այնպես որ, ակնհայտ է, որ այն հատուկ տեղ ունի իմ սրտում»,- ասել է Քրոուն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դենզել Վաշինգտոնը պատրաստվում է միանալ Ռիդլի Սքոթի «Գլադիատոր 2»-ի դերասանական կազմին:

Օրիգինալ «Գլադիատորը» թողարկվել է 2000 թվականին և առաջադրվել «Օսկար» մրցանակի՝ 12 անվանակարգում։ Արդյունքում ֆիլմը ստացել է հինգ արձանիկ, ներառյալ՝ լավագույն ֆիլմի համար, իսկ տոմսարկղում հավաքել $460 մլն։ Գեներալ Մաքսիմուսի դերը խաղացել է Ռասել Քրոուն, նրա գլխավոր հակառակորդի դերը՝ Խոակին Ֆենիքսը։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ