Հիանալի նորություն «Sex and the City» երկրպագուների համար: Այժմ երկրպագուները կարող են գնել այնպիսի պայուսակ, ինչպիսին Քերի Բրեդշոուինն էր:
Fendi նորաձևության տունը և դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը համատեղ մշակել են Baguette պայուսակի նոր տարբերակը, որով գլխավոր հերոսը հայտնվել է «And Just Like That...»-ի դրվագներից մեկում։ Նույն պայուսակի մոդելը 2000-ականների սկզբին կրել է Քերի Բրեդշոուն՝ սենսացիոն «Sex and the City» հեռուստասերիալում։