Առաջին ֆիլմը մեծ հաջողություն գրանցեց, ուստի Մութ ասպետի պատմության շարունակությունն այժմ միայն ժամանակի հարց է։
CinemaCon կոնֆերանսի շրջանակում Warner Bros կինոստուդիան պաշտոնապես հաստատել է, որ «Բեթմեն»-ը («Batman») շարունակություն կունենա,- գրում է Deadline-ը:
Մեթ Ռիվզը, որը նկարահանել է առաջին ֆիլմը, կլինի երկրորդ ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը։
Գլխավոր դերում կրկին կլինի Ռոբերտ Փեթինսոնը։ Այլ դերասանների և դերասանուհիների, այդ թվում՝ Փոլ Դանոյի և Զոի Կրավիցի մասնակցության մասին դեռևս չի հաղորդվում։
Երկրորդ ֆիլմի սյուժեի և թողարկման ժամկետի մասին ևս դեռևս մանրամասներ չկան:


