Logo

WhatsApp-ի խմբային չաթից ադմինները կկարողանան ջնջել ցանկացած անդամի հաղորդագրությունը 

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
16:17 / 23.08.2022LIFETECH
WhatsApp-խմբային չաթ

Միևնույն ժամանակ, մշակողները բարելավել են պատմությունների տեղական անալոգը:

WhatsApp-ի բետա տարբերակում iOS-ի համար հայտնաբերվել է հերթական գործառույթը, որը փորձարկվում է մինչև լայն լսարան թողարկելը: Այն թույլ կտա չաթի ադմիններին ջնջել ցանկացած օգտատիրոջ հաղորդագրություն: Դա կստիպի ավելի ուշադիր վարել խմբերը, որոնք ներկայում կարող են ունենալ մինչև 256 անդամ:

Եթե սովորական օգտվողը կարող է ջնջել ինչ-որ մեկի հաղորդագրությունը միայն իր մոտից, ապա ադմինը հասանելի գործողությունների ցանկում կունենա «Ջնջել բոլորի համար» ֆունկցիան: Նախկինում այդ տարբերակը հասանելի էր միայն սեփական հաղորդագրությունների համար:

WhatsApp 2

Զուգահեռաբար Android հավելվածի բետա տարբերակում փորձարկվում է ստատուսներ դիտելու հնարավորությունն անմիջապես երկխոսությունների ցանկից։ Whatsap-ի ստատուսն Instagram-ի և «ВКонтакте»-ի պատմությունների անալոգն է՝ տեսանյութեր կամ լուսանկարներ, որոնք հասանելի են հրապարակման պահից ընդամենը 24 ժամվա ընթացքում: Բետա-տարբերակի օգտատերերը կարող են տեսնել կանաչ շրջանակ այն մարդկանց պրոֆիլների շուրջ, որոնք վերջերս թարմացրել են իրենց կարգավիճակը:

WhatsApp-2022-1

Ինչպես սովորաբար լինում է մշակման մեջ գտնվող գործառույթների դեպքում, կայուն WhatsApp-ի համար այս երկու նորամուծությունների նույնիսկ մոտավոր թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ