Եվս մի աստղային իրարանցում՝ հայ երաժշտասերների համար․ «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում Երևանում կկայանա Քրիստինա Ագիլերայի մենահամերգը։
Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին, Հրազդան մարզադաշտում։
Քրիստինա Ագիլերան վեցակի «Գրեմմի» մրցանակակիր է (այդ թվում՝ մեկ Լատինական)։ Երգչուհի, ումից ոգեշնչվել են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Կամիլա Կաբելլոն, Սեմ Սմիթը, Ալեսիա Կարան, Jessie J-ը, Դեմի Լովատոն, Արիանա Գրանդեն, այլք:
Հանդիսատեսին սպասվում է շլացուցիչ շոու ծրագիր, անփոխարինելի էմոցիաներ և անմոռանալի հիշողություններ:
Տոմսերի վաճառքը կսկսվի օգոստոսի 29-ից:


