Logo

ՊՍԺ-ն ընտրություն է կատարել Լյովի և Զիդանի միջև

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:45 / 18.01.2022ՍՊՈՐՏ
null

ՊՍԺ-ի ղեկավար կազմը որոշել է չշարունակել գործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ:

Ինչպես հաղորդում է ESPN-ը, ակումբում չեն վստահում արգենտինացի մասնագետին և հարմար առիթի դեպքում պատրաստ են պաշտոնանկ անել:

Նշվում է, որ Փարիզում ցանկանում են գլխավոր մարզչի պաշտոնում տեսնել Զինեդին Զիդանին: ՊՍԺ-ի կարճ ցուցակում է եղել նաև Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յաոհիմ Լյովի անունը, սակայն վերջնական ընտրությունը կանգ է առել ֆրանսիացի մասնագետի թեկնածության վրա:

Հիշեցնենք, որ 49-ամյա Զիդանը անգործ է 2021 թվականի ամառվանից, երբ լքեց «Արքայական ակումբը»:

Հավելենք, որ 61-ամյա Լյովը Գերմանիայի ընտրանին մարզել է շուրջ 15 տարի՝ 2006-2021 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա