Լիսաբոնի «Բենֆիկայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, նրա շտաբի մի քանի անդամներ և որոշ ֆուտբոլիստներ վիրուսային վարակի ախտանշաններ ունեն «Պորտուի» դեմ խաղից առաջ, հաղորդում է A Bola-ն:
Վարակվածներն ունեն գլխացավեր և մարմնի ցավեր: Ակումբի բժշկական անձնակազմը նրանց առողջական վիճակը պահում է հսկողության տակ:
«Պորտու» - «Բենֆիկա» խաղը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին:


