Logo

Ա-Լիգա․ ԲԿՄԱ-ն հաղթանակ կորզեց օվերթայմում, «Վահագնի Սիթին» ուժեղ էր «Մեդ Ֆոքսից» (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 31.10.2020ՍՊՈՐՏ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:55

-

-

Բասկետբոլի Ա-Լիգայի կանոնավոր առաջնություն, 5-րդ տուր

«Վահագնի Սիթի» 100-81 «Մեդ Ֆոքսիս»

Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել Դարիուս Կլարկը («Վահագնի Սիթի»), որը վաստակել է 27 միավոր: Նա նաև 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրել 8 արդյունավետ փոխանցում:

«Վահագնի Սիթին» և «Մեդ Ֆոքսիսը» 5-րդ տուրից հետո ունեն 3-ական հաղթանակ:

«Կիլիկիա» 123-126 ԲԿՄԱ

Հյուրերը հաղթանակի են հասել օվերթայմում՝ մրցակցին այդտեղ պարտության մատնելով 19-16 հաշվով: Հաղթական 3-միավորանոցն իր ակտիվում է գրանցել Հայկազ Գրիգորյանը:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ուիլիամ Ջենքինսը («Կիլիկիա»), որը վաստակել է 42 միավոր: Նա նաև 15 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրել 2 արդյունավետ փոխանցում:

Սա ԲԿՄԱ-ի առաջին հաղթանակն էր:

Ա-Լիգա. «Դվինը» հաղթանակ տոնեց «Սուպերսոնիքսի» դեմ խաղում (տեսանյութ)

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ