Ա Սերիայի 1-ին տուրում «Միլանը» սեփական խաղադաշտում 4-2 հաշվով հաղթեց «Ուդինեզեին», իսկ «Ատալանտան» հյուրընկալվելիս խնդիրներ չունեցավ «Սամպդորիայի» հետ խաղում՝ առավելության հասնելով 2-0 հաշվով:
«Միլանի» կազմում գոլերով աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը, խորվաթ հարձակվող Անտե Ռեբիչը (դուբլ) և իսպանացի կիսապաշտպան Բրահիմ Դիասը: «Ուդինեզեից» գոլեր խփեցին բրազիլացի պաշտպան Ռոդրիգո Բեկանն ու մարոկկացի պաշտպան Ադամ Մասինան:
«Ատալանտայի» կազմում աչքի ընկան իտալացի պաշտպան Ռաֆայել Տոլոին ու նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը:
Իտալիայի Ա Սերիա, 1-ին տուր
«Միլան» - «Ուդինեզե»՝ 4-2
Տեո Էրնանդես (11-մետրանոց), 11, Անտե Ռեբիչ, 15, 68, Բրահիմ Դիաս, 46 - Ռոդրիգո Բեկան, 2, Ադամ Մասինա, 45+3
«Սամպդորիա» - «Ատալանտա»՝ 0-2
Ռաֆայել Տոլոի, 26, Ադեմոլա Լուկման, 90+5
2-րդ տուրում «Միլանն» օգոստոսի 21-ին կհյուրընկալվի «Ատալանտային»:


