Իտալիայի Ա սերիայի պաշտոնական ալիքը ներկայացրել է 14-րդ տուրի բոլոր գոլերը։ 9 խաղում գրանցվել էր դարպասի 20 գրավում։ Մեկ հանդիպում հետաձգվել էր։
Իտալիայի առաջնության առաջատարը «Նապոլին» է, որն ունի 32 միավոր։ Երկրորդ տեղում գտնվող «Ատալանտան» հավաքել է 31 միավոր, իսկ 3-5-րդ տեղերը բաժանող «Ինտերը», «Ֆիորենտինան» և «Լացիոն» ունեն 28-ական միավոր։ Գործող չեմպիոն «Ինտերը» և «Ֆիորենտինան» մեկ հանդիպում պակաս են անցկացրել։