Logo

Ա Սերիա. «Յուվենտուսն» ընդհատեց «Լեչեի» անպարտելիության շարքը

00:42 / 27.09.2023Ֆուտբոլ
Յուվենտուս-Լեչե

Իտալական Ա Սերիայի 6-րդ տուրի առաջին խաղում Թուրինի «Յուվենտուսը» նվազագույն հաշվով առավելության հասավ «Լեչեի» նկատմամբ:

Ամբողջ հանդիպման ընթացքում «Լեչեն» ոչ մի հարված չկատարեց մրցակցի դարպասին, իսկ երկրորդ խաղակեսում «Ծեր սինյորայի» կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Արկադիուշ Միլիկը

Նախորդ տուրում թուրինյան ակումբը հյուրընկալվելիս 2:4 հաշվով զիջել էր «Սասուոլոյին» և այս մրցաշրջանում կրել առաջին պարտությունը:

Առաջին 5 խաղից հետո Ռոբերտո Դավերսայի գլխավորած «Լեչեն» անպարտելի էր և տարել էր 3 հաղթանակ:

«Յուվենտուսը» միավորների քանակը հասցրեց 13-ի և բարձրացավ երկրորդ տեղ, «Լեչեն» մնաց 11 միավորով և այս պահին 4-րդն է:

Ա Սերիա, 6-րդ տուր

«Յուվենտուս» – «Լեչե»՝  1-0

Արկադիուշ Միլիկ, 57 - Մոհամեդ Կաբա, 90+3 (հեռացում)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ