Իտալիայի Ա Սերիայի ակումբները դեմ են քվեարկել առաջնության թիմերի քանակը 18-ի հասցնելու առաջարկին, հայտնում է լրագրող Բեն Ջեյքոբսը: Այժմ Իտալիայի առաջնությունում խաղում են 20 ակումբներ:
Լրագրողի խոսքով՝ առաջարկին դեմ է քվեարկել 16 ակումբ, կողմ են եղել «Յուվենտուսը», «Ինտերը», «Միլանը» և «Ռոման»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հաջորդ մրցաշրջանից Ա Սերիայի տիտղոսային հովանավորը կլինի վառելիքի արտադրությամբ զբաղվող Enilive ընկերությունը:
Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնության առաջատարն «Ինտերն» է, որը 23 խաղից հետո 60 միավոր ունի:


