Logo

Ա Սերիայի ամսվա լավագույն մարզիչն ու ֆուտբոլիստը

21:24 / 07.11.2025Ֆուտբոլ
null

«Ռոման» գլխավորող Ջան Պիերո Գասպերինին ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի` հոկտեմբերի լավագույն մարզիչ, իսկ «Նապոլիի» կիսապաշտպան Անդրե Զամբո-Անգիսան` լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

«Ռոման» հոկտեմբերին հաղթել էր «Ֆիորենտինային» (2-1), «Սասուոլոյին» (1-0) և «Պարմային» (2-1), պարտվել էր «Ինտերին» (0-1):

Կամերունցի Զամբո-Անգիսան էլ 4 խաղում խփել էր 2 գոլ:

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ