«Նապոլին» գլխավորող Լուչիանո Սպալետին ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի հունվարի լավագույն մարզիչ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
Նախորդ ամիս նեապոլյան ակումբն առաջնությունում տարել է չորս հաղթանակ և կրել մեկ պարտություն:
63-ամյա մասնագետն ընթացիկ մրցաշրջանում արդեն մեկ անգամ ճանաչվել էր ամսվա լավագույնը: Հոկտեմբերի լավագույն մարզչի մրցանակը նույնպես բաժին էր հասել նրան:
Իտալիայի առաջնության 20 տուրերից հետո «Նապոլին» 53 միավորով առաջատարն է և 13 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող Միլանի «Ինտերին»:


