Logo

Ա Սերիայի հետաձգված հանդիպումների նոր ժամանակացույցը

17:20 / 21.04.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրից հետաձգված չորս հանդիպումները կկայանան ապրիլի 23-ին, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։

Կկայանան «Տորինո» - «Ուդինեզե», «Կալյարի» - «Ֆիորենտինա», «Ջենոա» - «Լացիո» և «Պարմա» - «Յուվենտուս» հանդիպումները։ Բոլոր խաղերի մեկնարկը` Երևանի ժամանակով 20:30-ին։

Այդ խաղերը պետք է կայանային ապրիլի 21-ին, սակայն Հռոմի Ֆրանցիսկոս պապի մահվան հետ կապված հետաձգվել էին։

Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOSAndroid)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ