Logo

Ա Սերիայի հունվարի լավագույն ֆուտբոլիստը

10:00 / 10.02.2024Ֆուտբոլ
null

Թուրինի «Յուվենտուսի» սերբ կենտրոնական հարձակվող Դուշան Վլահովիչը ճանաչվել է Իտալիայի Ա Սերիայի լավագույն ֆուտբոլիստ հունվարին, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։

Նախորդ ամիս 24-ամյա խաղացողն Ա Սերիայում անցկացրել է 6 հանդիպում, որոնցում խփել է 4 գոլ։

Քվեարկության արդյունքում Վլահովիչն առաջ է անցել Լաուտարո Մարտինեսից («Ինտեր»), Ալեսանդրո Բուոնջոռնոյից («Տորինո»), Ալբերտ Գուդմունդսոնից («Ջենոա»), Ռուբեն Լոֆթուս-Չիկից («Միլան») և Շիմոն Ժուրկովսկիից («Էմպոլի»)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ