Իտալիայի Ա Սերիայի 33-րդ տուրի՝ ապրիլի 21-ի խաղային օրվա բոլոր հանդիպումները հետաձգվել են, հայտնում է առաջնության մամուլի ծառայությունը։
«Սրբազան հոր մահվանից հետո որոշվել է հետաձգել Ա Սերիայի ու երիտասարդական առաջնությունների խաղային օրվա բոլոր հանդիպումները։ Խաղերի անցկացման օրերի վերաբերյալ կլինի հավելյալ հայտարարություն»,- նշվում է պաշտոնական հայտարարության մեջ։
Ապրիլի 21-ին 88 տարեկանում կյանքից հեռացել է Հռոմի 266-րդ պապ Ֆրանցիսկոսը։
Ա Սերիայում ապրիլի 21-ին նշանակված էին «Տորինո» - «Ուդինեզե», «Կալյարի» - «Ֆիորենտինա», «Ջենոա» - «Լացիո» և «Պարմա» - «Յուվենտուս» հանդիպումները։


