Ա Սերիայի նախագահ Էցիո Սիմոնելին հայտարարել է, որ մոտ ապագայում առաջնության որոշ խաղեր կարող են անցկացվել ԱՄՆ-ում:
«Ցանկանում ենք դառնալ եվրոպական ազգային թոփ-5 առաջնություններից առաջինը, որը խաղեր կանցկացնի ԱՄՆ-ում: Սա հնարավորություն է, որը մեզ շատ է գրավում:
Մեր ակումբներից 9-ը ղեկավարում են ամերիկացիներ, մեկը՝ կանադացիներ, այնպես որ պիտի շնորհակալ լինեմ նրանց, որ շատ հարցերում ինձ օգնում են: Մեզ համար կան նաև այլ հնարավորություններ, որոնց մասին դեռ չեմ բարձրաձայնում», - Սիմոնելիի խոսքն է մեջբերում ESPN-ը:


