Logo

Ա սերիայի մեկնարկային տուրում «Նապոլին» տարավ կամային հաղթանակ

23:10 / 19.08.2023Ֆուտբոլ
null

Իտալիայի չեմպիոն «Նապոլին» կամային հաղթանակով մեկնարկեց Ա սերիայում։

Հանդիպման սկզբնամասում «Ֆրոզինոնեն» հաշիվը բացեց 11-մետրանոց հարվածով, սակայն մինչև ընդմիջում իտալացի կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն և նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենն առաջ մղեցին գործող չեմպիոնին:

Ընդմիջումից հետո Իտալիայի նախորդ առաջնության լավագույն ռմբարկուն դուբլ ձևակերպեց՝ 1-3։

Ա սերիա, 1-ին տուր

«Ֆրոզինոնե» – «Նապոլի»՝ 1:3

Աբդու Հարուի, 7 (11մ) – Մատեո Պոլիտանո, 24, Վիկտոր Օսիմհեն, 42, 79

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ