Երկու խաղով մեկնարկեց Իտալիայի Ա Սերիայի 2025/26 մրցաշրջանը:
Գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս 2-0 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»: Մրցաշրջանի առաջին գոլը խփեց շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը, երկրորդ գոլը խփեց Իտալիայի առաջնությունում նորամուտը նշած բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն:
Զուգահեռ ընթացած խաղում «Ջենոան» ու «Լեչեն» գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին:
Իտալիայի Ա Սերիա, առաջին տուր
«Սասուոլո» - «Նապոլի»` 0-2
Սքոթ Մաքթոմինեյ, 17, Կևին Դե Բրույնե, 57
Հեռացում` Իսմայել Կոնե, 79 («Սասուոլո»)
«Ջենոա» - «Լեչե»` 0-0
Ա Սերիայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


