Logo

Ա Սերիայի նորեկը միացել է Ռեշֆորդի համար պայքարին

12:38 / 09.01.2025Ֆուտբոլ
null

Ա Սերիայի նորեկ «Կոմոն» միացել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի տրանսֆերի համար մրցավազքին, հայտնում է հանրահայտ լրագրող և ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն:

Ակումբը ֆինանսական խնդիրներ չունի և պատրաստ է բավարարել 27-ամյա ֆուտբոլիստի պահանջները:

Գործարքի հարցում որպես միջնորդ հանդես է գալիս Ռեշֆորդի նախկին թիմակից Ռաֆայել Վարանը, որն այժմ զբաղեցնում է «Կոմոյի» դեսպանի պաշտոնը:

Հիշեցնենք, որ իտալական ակումբի կազմում է մարզվում նաև Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին հարձակվող Դելե Ալին:

Ավելի վաղ մանկունիանցիները Ռեշֆորդի տրանսֆերային իրավունքն առաջարկել էին Թուրինի «Յուվենտուսին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ