Logo

Ա Սերիայի թոփ ակումբները ցանկանում են թիմ հրավիրել պորտուգալացի հարձակվողին

11:45 / 27.11.2025Ֆուտբոլ
null

«Ռոման», «Միլանն» ու «Յուվենտուսը» հետաքրքրված են Ֆաբիու Սիլվայի ծառայություններով, տեղեկացնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Պորտուգալացի ֆուտբոլիստը ցանկանում է հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից», քանի որ բավարար խաղաժամանակ չի ստանում Նիկո Կովաչի կողմից։

23-ամյա հարձակվողի ու գերմանական ակումբի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հուլիսի 1-ին։

Սիլվան դիտարկում է կարիերան Ա Սերիայում շարունակելու տարբերակն ու պատրաստ է Դորտմունդից հեռանալ նույնիսկ հունվարին։

Հարձակվողն այս մրցաշրջանում 9 խաղում խփել է 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Եվրոպական թոփ-5 ազգային առաջնությունների հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ