Իտալիայի Ա սերիան ներկայացնող «Մոնցայի» գլխավոր մարզիչ Սալվատորե Բոկետին անընդմեջ պարտությունների հակառեկորդ է կրկնել։
38-ամյա մասնագետը 2024 թ. դեկտեմբերի 23-ից է մարզում «Մոնցան» և մեկնարկային երկու խաղերում պարտվել է։ Իտալացի մարզիչը 2022 թ. հոկտեմբերից դեկտեմբեր եղել է «Վերոնայի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։ «Ջիալոբլուն» պարտվել է նրա գլխավորությամբ անցկացրած բոլոր 6 խաղերում։
Opta-ի հաղորդմամբ` Բոկետին երրորդ մարզիչն է, որն Ա սերիայի մեկնարկային 8 խաղում պարտվել է։ Նախկինում նման ցուցանիշ գրանցել էին միայն Ադելիո Մորոն («Բրեշիա», 1995 թ.) և Աստրո Գալին («Վենեցիա», 1949 թ.)։
«Մոնցան» Ա սերիայի ընթացիկ առաջնությունում 19-րդ տուրում սեփական դաշտում 1-2 հաշվով պարտվել է «Կալյարիին» և 10 միավորով վերջին` 20-րդ տեղում է։