«Ֆրոզինոնեի» դարպասապահ Ստեֆանո Տուրատին որակազրկվել է Իտալիայի առաջնության մեկ խաղով հանրային վայրում աստվածաանարգության համար, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը։
Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» դեմ Ա սերիայի առաջին տուրի խաղում (1-3) իտալացի դարպասապահն արել է սրբապիղծ արտահայտություն, որը լսվել է հեռարձակման ժամանակ։
Հանրային վայրերում, այդ թվում՝ հեռուստաեթերում, արգելված արտահայտությունների օգտագործման մասին օրենքն Իտալիայում գործում է 1975 թվականից։
21-ամյա Տուրատին 2022 թվականից է «Ֆրոզինոնեում», որի կազմում խաղում է վարձավճարով։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է իտալական «Սասուոլոյին»։


