Կատարում նոյեմբերի 20-ին մեկնարկելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր՝ 32 մասնակից հավաքականները ներկայացրել են իրենց հայտացուցակները:
Հայտնի են Մունդիալ-2022-ի ամենատարեց ֆուտբոլիստները: Այդ վիճակագրությամբ առաջատարը Մեքսիկայի հավաքականի և «Պումասի» դարպասապահ Ալֆրեդո Տալավերան է, որը սեպտեմբերի 18-ին դարձել է 40 տարեկան:
ԱԱ-2022-ի երկրորդ ամենատարեց խաղացողը Կանադայի հավաքականի և թուրքական «Բեշիքթաշի» 39-ամյա կիսապաշտպան Ատիբա Հաթչինսոնն է: Հնգյակում են նաև պորտուգալացի Պեպեն, ճապոնացի Էյձի Կավասիման և բրազիլացի Դանի Ալվեսը:
ԱԱ-2022-ի ամենատարեց ֆուտբոլիստները
- Ալֆրեդո Տալավերա՝ 40 տարեկան (18.09.1982), Մեքսիկայի հավաքական
- Ատիբա Հաթչինսոն՝ 39 տարեկան (08.02.1983), Կանադայի հավաքական
- Պեպե՝ 39 տարեկան (26.08.1983), Պորտուգալիայի հավաքական
- Էյձի Կավասիմա՝ 39 տարեկան (20.03.1983), Ճապոնիայի հավաքական
- Դանի Ալվես՝ 39 տարեկան (06.05.1983), Բրազիլիայի հավաքական


