Կատարում մեկնարկած ֆուտբոլի աշխարհի առաջնության B խմբի առաջին տուրում կհանդիպեն ԱՄՆ-ի ու Ուելսի հավաքականները: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
ԱՄՆ. Մեթ Թերներ, Էնթոնի Ռոբինսոն, Ուոկեր Ցիմերման, Թիմ Ռիմ, Սերժինյո Դեստ, Յունուս Մուսա, Թայլեր Ադամս, Ուեսթոն Մակենի, Քրիստիան Պուլիշիչ, Ջոշ Սարջենտ, Թիմոթի Վեա:
Ուելս. Ուեյն Հենեսի, Բեն Դևիս, Ջո Ռոդոն, Կրիս Միֆեի, Նեկո Ուիլյամս, Իտան Ամպադու, Կոնոր Տոբերտս, Աարոն Ռեմսի, Հարի Ուիլսոն, Դենիել Ջեյմս, Գարեթ Բեյլ:
Ալ Ռայանի «Ահմեդ Բին Ալի» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ B խմբի առաջին տուրի մյուս խաղում Անգլիայի հավաքականը 6-2 հաշվով տպավորիչ հաղթանակ էր տարել իրանցիների նկատմամբ:


