Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի երկրորդ խաղում կմրցեն Արգենտինայի ու Ավստրալիայի հավաքականները: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Արգենտինա. Էմիլիանո Մարտինես, Նաուել Մոլինա, Քրիստիան Ռոմերո, Նիկոլաս Օտամենդի, Մարկոս Ակունյա, Էնցո Ֆերնանդես, Ռոդրիգո Դե Պաուլ, Ալեքսիս Մակալիստեր, Պապու Գոմես, Լիոնել Մեսի, Խուլիան Ալվարես:
Ավստրալիա. Մեթյու Ռայան, Ազիզ Բեհիչ, Քայլ Ռոուլս, Հարի Սութեր, Միլոշ Դեգենեկ, Կիանու Բակուս, Ջեքսոն Իրվին, Աարոն Մույ, Մեթյու Լեկի, Միչել Դյուկ, Ռայլի Մակգի:
Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը քառորդ եզրափակիչում ուժերը կչափի Նիդերլանդների հավաքականի հետ, որն ավելի վաղ պայքարից դուրս էր թողել ԱՄՆ-ի թիմին:


