Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչի խաղը կսպասարկի Լեհաստանը ներկայացնող մրցավարական անձնակազմ, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Արգենտինա - Ֆրանսիա հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Շիմոն Մարչինյակը: Նրա օգնականները կլինեն Պավել Սոկոլնիցկին ու Տոմաշ Լիստկևիչը:
VAR-ի սենյակում կաշխատի լեհ Տոմաշ Կվյատկովսկին:
ԱԱ-2022-ում Շիմոն Մարչինյակը սպասարկել է Ֆրանսիա - Դանիա (2-1) խմբային փուլի խաղը և Արգենտինա - Ավստրալիա (2-1) 1/8 եզրափակիչի հանդիպումը:
Արգենտինա - Ֆրանսիա խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» ստադիոնում և կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին։
Խորվաթիա - Մարոկկո երրորդ տեղի համար հանդիպումը կսպասարկեն Կատարը ներկայացնող մրցավարներ՝ Աբդուլռահման Ալ-Ջասիմի գլխավորությամբ։ Դեկտեմբերի 17-ին կայանալիք խաղում եզրային մրցավարները կլինեն նրա հայրենակիցներ Տալեբ Ալ-Մարին ու Սաուդ Ալ Մակալեհը։
ԱԱ-2022-ում Աբդուլռահման Ալ-Ջասիմ սպասարկել է ԱՄՆ - Ուելս (1:1) և Պորտուգալիա - Ուրուգվայ (2:0) խմբային փուլի խաղերը։


