Logo

ԱԱ-2022. Արգենտինա - Մեքսիկա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը (ֆոտո)

11:02 / 27.11.2022• Աշխարհի առաջնություն
null

Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսին ճանաչվել է Մեքսիկայի դեմ աշխարհի առաջնության հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը:

C խմբի երկրորդ տուրի խաղում արգենտինացիները հաղթել էին 2-0 հաշվով, իսկ ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվողը խփել էր թիմի առաջին գոլը և կատարել գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ Մեսին 8-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում և կրկնեց Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի ու արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի ցուցանիշները: Նա նաև դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլային փոխանցում է կատարում 5 աշխարհի առաջնություններում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ