Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմեցին Արգենտինայի ու Խորվաթիայի հավաքականները։
Քառորդ եզրափակիչում արգենտինացիները հետխաղյա 11-մետրանոցներով 4-3 հաշվով առավելության հասան Նիդերլանդների թիմի նկատմամբ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2-2 հաշվով, լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց։
Մինչև խաղի 83-րդ րոպեին արգենտինացիները երկու գոլի առավելություն ունեին Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Նաուել Մոլինայի ու ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսիի գոլերի շնորհիվ, սակայն վերջնամասում հոլանդացիները հավասարեցրին հաշիվը։ Դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած 30-ամյա հարձակվող Վաուտ Վեգորստը, որը երկրորդ գոլը խփեց ավելացված ժամանակի 11-րդ րոպեին։
Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը կիսաեզրափակիչում դեկտեմբերի 13-ին կմրցի Խորվաթիայի հավաքականի դեմ, որն ավելի վաղ հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր բրազիլացիներին:
ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ
Նիդերլանդներ - Արգենտինա՝ 2-2 (11-մետրանոցներով՝ 3-4 ) (Տեսանյութ)
Վաուտ Վեգորստ, 83, 90+11 - Նաուել Մոլինա, 35, Լիոնել Մեսի, 73 (11մ.)
ԱԱ-2022. Նիդերլանդներ - Արգենտինա. Մեկնարկային կազմեր
Նիդերլանդներ – Արգենտինա․ Մեսին ու ընկերները կփորձեն ընդհատել Վան Գալի անպարտելի շարքը
ԱԱ-2022-ի մասնակիցները. Նիդերլանդները 8 տարի անց նույն մարզչի հետ կփորձի սխրանք գործել
ԱԱ-2022-ի մասնակիցները. Անպարտելի թիմով հանճարի վերջին Մունդիալը


