Logo

ԱԱ-2022. Մեսիի գոլը սկիզբ դրեց Արգենտինայի հաղթանակին (տեսանյութ)

00:57 / 27.11.2022• Աշխարհի առաջնություն
null

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ տուրում Արգենտինայի հավաքականը C խմբում մրցեց մեքսիկացիների հետ և 2-0 հաշվով հաղթեց Լիոնել Մեսիի գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ:

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ առանց գոլային պահերի ու ավարտվեց 0-0 հաշվով: Ընդմիջումից հետո արգենտինացիները մեծացրին ճնշումն ու խփեցին 2 գոլ:

Խաղի հաշիվը 64-րդ րոպեին բացեց Լիոնել Մեսին, որը 8-րդ գոլը խփեց աշխարհի առաջնություններում և կրկնեց Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի ու արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի ցուցանիշները: Ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվողն Արգենտինայի հավաքականի կազմում գոլ խփեց 6-րդ խաղում անընդմեջ:

Խաղի վերջնական հաշիվը 87-րդ րոպեին ձևակերպեց Լիսաբոնի «Բենֆիկայի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսը, որն աչքի ընկավ Մեսիի փոխանցումից հետո: Լիոնել Մեսին առաջին ֆուտբոլիստն է, որը գոլային փոխանցում է կատարում 5 աշխարհի առաջնություններում:

Մեսին դարձավ ԱԱ-ի խաղում գոլ+ասիստ գրանցած ամենատարեց ֆուտբոլիստը: 

«Լուսաիլ» ստադիոնում կայացած խաղին ներկա էր 88 966 հանդիսական: ԱԱ-1994-ի եզրափակիչից հետո դա Մունդիալում ամենաշատ հանդիսականներով հանդիպումն էր:

Այս հաղթանակից հետո Արգենտինայի հավաքականը վաստակեց 3 միավոր և հավասարվեց Սաուդյան Արաբիային, որին առաջին տուրում պարտվել էր 1-2 հաշվով: C խմբի առաջատարը Լեհաստանի հավաքականն է, որը երկրորդ տուրում հաղթել էր  Սաուդյան Արաբիային և ունի 4 միավոր: Խմբի հետնապահ Մեքսիկան ունի մեկ միավոր:

Խմբային փուլի վերջին տուրում արգենտինացիները կմրցեն Լեհաստանի հավաքականի հետ, իսկ Մեքսիկան ուժերը կչափի Սաուդյան Արաբիայի հետ: Երկու խաղերն էլ կկայանան նոյեմբերի 30-ին:

ԱԱ-2022, երկրորդ տուր

C խումբ

Արգենտինա - Մեքսիկա՝  2-0

Լիոնել Մեսի, 64, Էնցո Ֆերնանդես, 87

ԱԱ-2022-ի մասնակիցները. Անպարտելի թիմով հանճարի վերջին Մունդիալը

ԱԱ-2022-ի մասնակիցները. «Ոսկե ձեռնոցի», ինքնատիպ էներգիայի ու ագրեսիվության շնորհիվ նրանք կփորձեն կատարել երկար սպասված քայլը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ