Logo

ԱԱ-2022. Ավստրալիան ուժեղ էր Թունիսից (տեսանյութ)

15:58 / 26.11.2022• Աշխարհի առաջնություն
null

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության D խմբի երկրորդ տուրի առաջին խաղում Ավստրալիայի հավաքականը նվազագույն հաշվով առավելության հասավ Թունիսի թիմի նկատմամբ:

23-րդ րոպեին հանդիպման գոլը խփեց ճապոնական «Օկայամայի» հարձակվող Միտչել Դյուկը:

Գրեմ Առնոլդի թիմը երրորդ հաղթանակը տարավ աշխարհի առաջնություններում: Ավստրալացիները Մունդիալներում հաղթել էին նաև 2006-ին և 2010-ին՝ Ճապոնիայի (2-1) ու Սերբիայի (2-1) դեմ խաղերում: 

Ավստրալիան 3 միավորով երկրորդն է, Թունիսը 1 միավորով վերջին՝ չորրորդ տեղում է:

Հիշեցնենք, որ D խմբում են ընդգրկված նաև Ֆրանսիայի ու Դանիայի հավաքականները, որոնք երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնեն նոյեմբերի 26-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:

ԱԱ-2022, երկրորդ տուր

D խումբ

Թունիս - Ավստալիա՝ 0-1 (տեսանյութ)

Միտչել Դյուկ, 23

 ԱԱ-2022. Թունիս - Ավստրալիա. Մեկնարկային կազմեր

ԱԱ-2022-ի մասնակիցները. Ադամյանի թիմակիցն ու «Ման․ Յունայթեդի» երիտասարդ խաղացողն առաջնորդելու են Թունիսին

ԱԱ-2022-ի մասնակիցները. Կենգուրու-ֆուտբոլիստները կփորձեն լուծել անլուծելի թվացող խնդիրը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ