Logo

ԱԱ-2022. Այսօր կկայանա եզրափակիչը (ֆոտո)

11:15 / 18.12.2022• Աշխարհի առաջնություն
null

Կատարում ավարտին մոտեցող ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոնի տիտղոսի համար դեկտեմբերի 18-ին Դոհայի «Լուսաիլ» ստադիոնում կմրցեն Արգենտինայի ու Ֆրանսիայի հավաքականները: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:

Եզրափակիչների նախապատմությունը

Արգենտինացիները Մունդիալի եզրափակիչներում խաղացել են 5 անգամ, որից երկուսում նվաճել են տիտղոսը:

Այդ 2 մրցաշարերն էլ յուրահատուկ են եղել: 1978-ին Արգենտինայի հավաքականը հաղթել է տնային Մունդիալում՝ լրացուցիչ ժամանակում 3-1 հաշվով առավելության հասնելով Նիդերլանդների թիմի նկատմամբ, իսկ 1986-ին Մեքսիկայում փայլել է Դիեգո Մարադոնան. Հարավային Ամերիկայի ներկայացուցիչը եզրափակիչում 3-2 հաշվով հաղթել է ԳՖՀ-ի թիմին ու դարձել աշխարհի կրկնակի չեմպիոն: Արգենտինացիները եզրափակիչում պարտվել են 1930-ին (Ուրուգվայ, 2-4), 1990-ին (ԳՖՀ, 0-1) և 2014-ին (Գերմանիա, 0-1):

Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Մունդիալի եզրափակիչներում խաղացել է 3 անգամ, երկուսում հաղթել է: 

1998-ին լեգենդար Զինեդին Զիդանի դուբլի շնորհիվ ֆրանսիացիները տնային ԱԱ-ի եզրափակիչում 3-0 հաշվով հաղթել են Բրազիլիային ու առաջին անգամ նվաճել տիտղոսը: Իտալիայի դեմ 2006-ի եզրափակիչը նույնպես կապված է Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչի անվան հետ: Այդ օրը Զիդանը նախ «պանենկա» հարվածով 11-մետրանոցից բացել էր հաշիվը, իսկ հետո կարմիր քարտ ստացել ու հեռացվել խաղադաշտից իտալացիների պաշտպան Մարկո Մատերացիին գլխով հարվածելու համար: Իտալիայի հավաքականն էլ 5-4 հաշվով հաղթել էր հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ու նվաճել տիտղոսը:

Երրորդ եզրափակիչը Ֆրանսիան անցկացրել է 2018-ի Մունդիալում: Ռուսաստանում ներկայիս գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի գլխավորած թիմը 4-2 հաշվով հաղթել է Խորվաթիայի թիմին ու հռչակվել աշխարհի կրկնակի չեմպիոն:

ԱԱ-2022-ում թիմերի անցած ճանապարհը.

Արգենտինայի հավաքականը փլեյ-օֆֆի ուղեգիր էր նվաճել՝ 6 միավորով հաղթելով C խմբում: Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը մեկնարկային տուրում 1-2 հաշվով պարտվել էր Սաուդյան Արաբիային, որից հետո միևնույն՝ 2-0 հաշվով առավելության հասել մեքսիկացիների ու լեհերի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Արգենտինան 2-1 հաշվով պայքարից դուրս էր թողել Ավստրալիային, քառորդ եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Նիդերլանդներին (2-2, 4-3), իսկ կիսաեզրափակիչում 3-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել խորվաթների նկատմամբ:

Ֆրանսիան 6 միավորով հաղթել էր D խմբում (Ավստրալիա՝ 4-1, Դանիա՝ 2-1, Թունիս՝ 0-1): 1/8 եզրափակիչում ֆրանսիացները 3-1 հաշվով առավելության էին հասել լեհերի նկատմամբ, քառորդ եզրափակիչում 2-1 հաշվով պայքարից դուրս էին թողել Անգլիայի հավաքականին, իսկ կիսաեզրափակիչում 2-0 հաշվով առավելության էին հասել Մարոկկոյի նկատմամբ:

 

ԱԱ-2022-ի մասնակիցները. Անպարտելի թիմով հանճարի վերջին Մունդիալը

ԱԱ-2022-ի մասնակիցները. Աշխարհի չեմպիոնը սուպերկազմով կփորձի կրկնել 60 տարվա վաղեմության սխրանքը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ