Մեքսիկան ներկայացնող մրցավարական անձնակազմը կսպասարկի Ֆրանսիա - Մարոկկո Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի խաղը, հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը:
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Սեսար Ռամոսը: Նրա օգնականները կլինեն Ալբերտո Մորինն ու Միգել Էրնանդեսը:
VAR-ի սենյակում կաշխատեն կանադացի Դրյու Ֆիշերն ու կոլումբիացի Նիկոլաս Գալյոն:
ԱԱ-2022-ում Սեսար Ռամոսը սպասարկել է Դանիա - Թունիս (0-0), Բելգիա - Մարոկկո (0-2) խմբային փուլի խաղերն և Պորտուգալիա - Շվեյցարիա (6-1) 1/8 եզրափակիչի հանդիպումը:
Ֆրանսիա - Մարոկկո հանդիպումը կկայանա դեկտեմբերի 14-ին «Էլ-Բայտ» ստադիոնում:


