Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունում մի շարք ֆուտբոլիստներ թողեցին հրաշալի տպավորություն, սակայն ոմանք էլ չարդարացրին սպասելիքները։
WhoScored-ը կազմել է ԱԱ-2022-ի վատագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որտեղ ամենաշատ ներկայացուցիչն ունի մրցաշարն ընդունող երկիրը (4 խաղացող)։
Սերբիան ու Կանադան ներկայացված են 2-ական ֆուտբոլիստով, իսկ Նիդերլանդները, Կոստա Ռիկան և Ուելսը՝ մեկական։

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ը պատմության ամենաարդյունավետ աշխարհի առաջնություն էր: 64 խաղում գրանցվեց 172 գոլ:
Եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային, որը Բրազիլիայից հետո 60 տարի անց կարող էր դառնալ աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանած առաջին թիմը։ Արգենտինացիներն աշխարհի չեմպիոն դարձել էին նաև 1978 և 1986 թվականներին։


